Սերժ Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմամբ 7 նոյեմբերի 2012 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության հաշվիչ պալատի նախագահ Վալերի Դիմիտրովին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում բարեկամ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմամբ: Երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությունը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, ամուր հիմք և նպաստավոր պայմաններ է ստեղծել միջպետական հարաբերությունների բնականոն զարգացման համար: Նախագահի խոսքով, Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահի այցը Հայաստանի վերահսկիչ պալատի հետ գործընկերային կապերն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության վկայությունն է, որը կարևոր է նաև միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Հանրապետության նախագահը եվրամերձեցման ճանապարհն ընտրած Հայաստանի համար կարևորել է նաև ԵՄ անդամ Բուլղարիայի հետ բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը: Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահը նշել է, որ այցի շրջանակներում նախատեսում է Հայաստանի վերահսկիչ պալատի իր գործընկերոջ հետ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, որն ավելի կամրապնդի երկկողմ կապերն ու համագործակցության հետագա ընդլայնման հիմք կդառնա: Վալերի Դիմիտրովը մեծագույն հարգանքով է խոսել երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող բուլղարահայ համայնքի մասին, որը նրա խոսքով, իր նշանակալի ավանդն ունի նաև Բուլղարիայի մշակութային, տնտեսական ու հասարակական-քաղաքական կյանքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |