Հայ բեռնափոխադրողները ստիպված են բեռներն ուղարկել Բաթում՝ Փոթիի գործադուլի պատճառով![]() 8 նոյեմբերի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Անցած շաբաթվա վերջում Փոթիի նավահանգստում սկսված գործադուլի պատճառով հայկական բեռանփոխադրման ընկերությունները ստիպված են բեռներն ուղղել Բաթումի նավահանգիստ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց բեռնափոխադրումների Megatrans ընկերության տնօրեն Գառնիկ Ալեքսանյանը, այդ ճանապարհն այն դեպքերի համար է, եթե Փոթիի նավահանգստի հետ կապված ինչ-ինչ խնդրրներ են առաջանում: «Մենք մեր բեռները երեկ Բաթում ենք ուղարկել, որը Փոթիից հեռու է մոտ 100 կմ»,-ասել է նա: Ելնելով լրացուցիչ տարածության համար ծախսերից՝ կարելի է ենթադրել, որ մեքենայով մեկ կոնտեյների փոխադրման գինը բարձրացել է 100-200 դոլարով: Ընկերության տնօրենի հավաստի տեղեկությունների համաձայն, Փոթիի նավահանգիստը կբացվի այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |