Ռազմական փորձագետ. Շնորհիվ հայկական բանակի՝ Ադրբեջանի ագրեսիան խոսքից գործի չի անցնում![]() 9 նոյեմբերի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումները չպետք է կրեն ձևական բնույթ, և միջազգային կառույցները պետք է կարողանան զսպել ադրբեջանական ագրեսիան: Հայասատնը ունի այդ մեխանիզմը, և դա հայակական զինված ուժերն են: «Շնորհիվ հայկական բանակի՝ Ադրբեջանի ագրեսիան խոսքից գործի չի անցնում»,-ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Դավիթ Ջամալյանը կարծում է նաև, որ միջազգային կառույցները ևս պետք է ունենան զսպելու մեխանիզմներ և արդարացնեն իրենց հանդեպ հայկական կողմի վստահությունը: Հիշեցնենք, որ Նոյեմբերի 7-ին հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզի Այգեպար գյուղի մերձակայքում տեղի ունեցավ սահմանային հերթական դիտարկումը: Նշենք նաև, ադրբեջանցիները սահմանի այս հատվածում ամենահաճախն են խախտում հրադարարի ռեժիմը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |