ԱԺ-ն հավանություն է տվել նվազագույն աշխատավարձը 6 դոլարով բարձրացնելու մասին օրինագծին![]() ![]() PanARMENIAN.Net - Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին 73 «կողմ», 9 «դեմ» և 17 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձն անվելացնել 2500 դրամով (մոտ 6 դոլար): Այդպիսով, 2013թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 32,5 հազար դրամի փոխարեն կկազմի 35 հազար դրամ (մոտ 86 դոլար): Օրինագծին դեմ են քվեարկել ԲՀԿ-ն և ընդդիմադիր կուսակցությունները: Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 20-ին բացասական եզրակացություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի նախագծին, որը նախապատրաստվել էր խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում` Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի: Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, օրինագծում նախատեսվում է այժմ գործող 32 500 դրամ նվազագույն աշխատավարձի փոխարեն այն սահմանել 72 500 դրամի մակարդակում: «Դա շատ ցանկալի արդյունք է` բարձրացնել աշխատավարձը, սակայն այդ նախագծի անմիջական իրականացումը կհանգեցնի տնտեսական զարգացման լուրջ խնդիրների: Ավելին, կառավարության ծրագրում նախատեսված է նվազագույն աշխատավարձի չափի ավելացում 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև 2013-ի պետբյուջեի ծրագրով նաև նախատեսված է աշխատավարձի նվազագույն չափի ավելացում»,- ասել է նա: Դրա հետ կապված նա հավելել է, որ 100 տոկոսով աշխատավարձի բարձրացումը ծանր բեռ կլինի Հայաստանի պետբյուջեի համար և պետական հատվածից կպահանջի 360 մլրդ դրամ ծախսեր, ինչպես նաև կավելացնի մասնավոր հատվածում «ստվերը», որը չի ցանկանա արտացոլել աշխատողների աշխատավարձի իրական չափը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |