Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ կրթության ոլորտում

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ կրթության ոլորտում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էին նաև ԵՊՀ և ԵՃՇՊՀ ռեկտորներ Արամ Սիմոնյանը և Հովհաննես Թոքմաջյանը:

Ինչխպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նույն օրը կայացավ Արմեն Աշոտյանի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը, որին ներկա էր նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը: Հանդիպման ընթացքում նախարար Աշոտյանը ներկայացրեց կրթության և գիտության բնագավառում Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների ընթացքը: Նախարար Աշոտյանը գոհունակությամբ նշեց, որ կրթության և գիտության բնագավառում ԵԽ հետ հաստատվել են արդյունավետ և գործընկերային հարաբերություններ, որոնց նպատակն է կրթության բնագավառն առավելապես ինտեգրել եվրոպական կրթական համակարգին, ինչը փոխլրացնում է նաև Բոլոնիայի գործընթացում Հայաստանի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը:

ԵԽ Գլխավոր քարտուղարը, ողջունելով նախարարին, բարձր գնահատեց Հայաստանում կրթության և գիտության բնագավառի բարեփոխումների ընթացքը՝ վստահեցնելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:

Նախարար Աշոտյանը և Գլխավոր քարտուղար Յագլանդն այլ հարցերի շարքում մտքեր փոխանակեցին 2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության, ինչպես նաև ներքաղաքական և տարածաշրջանային հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---