Էդ Ռոյսը դարձել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար

Էդ Ռոյսը դարձել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավար է դարձել Հայաստանի Աջակցության խմբի համանախագահ հանրապետական Էդ Ռոյսը: Ինչպես հաղորդում է ANCA-ն, Ռոյսի թեկնածությունը առաջարկել է Պալատի խոսնակ Ջոն Բոները:

«Որպես արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, կոնգրեսմեն Ռոյսը հավատարիմ է մնացել մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին. դա վերաբերում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա նաև կողմ է հանդես եկել Թուրքիայի կողմից առգրավված քրիտոնեական եկեղեցիների և ունեցվածքի վերադարձնելուն: Հուսով ենք, որ հաջորդ Կոնգրեսում ևս Հայոց հարցի վերաբերյալ համագործակցությունը կշարունակվի»,-ընդգծել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---