Նավթի համաշխարհային գները բարձրացել են ԱՄՆ-ից լավատեսության ֆոնի վրա![]() 30 նոյեմբերի 2012 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նախօրեին սակարկությունների տվյալներով բարձրացել են ԱՄՆ բյուջեի և պետական պարտքի հետ կապված խնդիրների լուծման լավատեսական սպասումների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին բարձրացել է 1.25 դոլարով` մինչև մեկ բարելի համար 110.76 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.58 դոլարով` մինչև մեկ բարելի համար 88.07 դոլար: Սակարկությունների մասնակիցները նորություններ են ակնկալում Վաշինգտոնից, որտեղ շարունակվում են բանավեճերը 2013-ին պետական ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման ծավալների վերաբերյալ, հաղորդում է ՓՐԱՅՄ գործակալությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |