Փորձագետը խորհուրդ է տալիս Հայաստանին դիվերսիֆիկացնել տնտեսությունը` հումքի գներից կախումը վերացնելու համար30 նոյեմբերի 2012 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն դոկտոր Սալիմ Ալին խորհուրդ է տալիս Հայաստանին զարգացման այլընտրանքային ուղիներ որոնել և չհիմնվել միայն լեռնահանքային արդյունաբերության ոլորտի վրա: «Գները միշտ և ամենուրեք կարող են փոխվել, օրինակ, վանիլինի գինը, որը Մադագասկարից արտահանվող հիմնական ապրանքն է, վերջին շրջանում 500 անգամ նվազել և բարձրացել է»,- նոյեմբերի 30-ին ասել է նա Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված «Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» թեմայով համաժողովի ժամանակ: Հաշվի առնելով դա, Հայաստանը պետք է կառուցի դիվերսիֆիկացված տնտեսություն: «Եթե հումքի գները տատանվում են, ապա դա չպետք է ետ պահի երկիրը լեռնահանքային արդյունաբերության զարգացումից, պետք է այնպես պլանավորել տնտեսության զարգացումը, որպեսզի ապահովվի նրա հետագա դիվերսիֆիկացիան»,- ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |