Բաքուն Սաֆարովի համար շատ մեծ գին պետք է վճարի. Շիֆֆը կոչ է արել նվազեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

Բաքուն Սաֆարովի համար շատ մեծ գին պետք է վճարի. Շիֆֆը կոչ է արել նվազեցնել Ադրբեջանին տրամադրվող  ռազմական օգնությունը

PanARMENIAN.Net - Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆֆը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի պետական և միջազգային օպերացիաների հարցերով ենթակոմիտեների նախագահներին և բարձրաստիճան անդամներին նամակ է հղել` կոչ անելով նվազեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

Նման կոչի պատճառը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարծ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն է:

« Ադրբեջանն իրականացրել է արդարության դեմ ամենասարսափելի հանցագործությունը` սառնասիրտ հանցագործին հերոս դարձնելով: Ակնհայտ է, որ այն միջոցները, որոնք մենք տրամադրում էինք Ադրբեջանին, օգտագործվել են շատ ավելի վատ նպատակներով, քան եթե այդ միջոցներն առհասարակ չօգտագործվեին: ԱՄՆ-ն չպետք է հանդուրժի Հայաստանի կամ Ղարաբաղի նկատմամբ բռնության գործողությունները, իսկ նախագահ Ալիևի նմանատիպ գործողությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջազգային ջանքերը»,- ասվում է Ադամ Շիֆֆի նամակում:

Ըստ նրա, Ալիևի կառավարության կողմից Սաֆարովի համար կազմակերպած ընդունելությունը օրենքի գերակայության նկատմամբ արհամարհանքի դրսևորում է: Իսկ օրենքի գերակայությունը դեպի Եվրոատլանտիկ հանրություն ձգտող յուրաքանչյուր պետության հիմնական սկզբունքն է:

«Ադրբեջանը պետք է բարձր գին վճարի իր գործողությունների համար: Բաքուն ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն է ստանում ոչ նրա համար, որ գումարի կարիք ունի, այլ նրա, որ դա հանդիսանում է երկու պետությունների մտերմության յուրահատուկ վկայություն:

Օգնության ծավալները կրճատելով` ԱՄՆ-ն Ադրբեջանին ցույց կտա Սաֆարովի գործի նկատմամբ իր վերաբերմունքը և կհիշեցնի Ալիևին, որ իր համար անընդունելի է Հայաստանի կամ Լեռնայի Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի որևէ դրսևորում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---