Սերգո Կարապետյան. Պետությունը կօժանդակի սիրիահայերին, եթե նրանք որոշեն զբաղվել գյուղատնտեսությամբ 5 դեկտեմբերի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերաբար կազմակերպում է հանդիպում-խորհրդակցություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սիրիահայերին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Դեկտեմբերի 5-ին գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվող սիրիահայերը հնարավորություն ունեցան Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հայտարարել, մշակվում ու իրականացվում են ոլորտի զարգացմանը նպաստող բազմաթիվ ծրագրեր: Ուսումնասիրվում և ներդրվում է համաշխարհային փորձը, բերքատվության արդյունավետությունը ապահովելու նպատակով վերանայվում ու կատարելագործվում են տեխնոլոգիաները: Գյուղնախարարի խոսքով գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն են ուղղված ցածր տոկոսադրույքով վարկային ծրագրերի ներդրումը, ներկրված գյուղատնտեսական պարագաների ու տեխնիկայի ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատումը: Նախարարը հավաստիացրեց, որ սիրիահայերի կողմից գյուղատնտեսական գործունեություն ծավալելու հստակ որոշման պարագայում պետությունը կօժանդակի կազմակերպության գրանցման, տարածքի որոնման, անհրաժեշտ խորհրդատվության, բիզնեսի ուղղորդման հարցում: Այնուհետև ՀՀ սփյուռքի և գյուղատնտեսության նախարարները պատասխանեցին սիրիահայերին հուզող հարցերին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայկական բերքի առաջմղման (ՀԲԱ) կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացման, խաղողի քիշմիշ տեսակի այգիների հիմնման ծրագրերը: Այնուհետև պատասխանեցին սիրիահայերի հարցերին, որոնք վերաբերում էին ջերմոցային գործունեություն սկսելու դեպքում վարկերի ստացման հնարավորություններին, Հայաստան ագրոտեխնիկա ներմուծելու առանձնահատկություններին: Խորհրդակցության մասնակիցները պարզաբանումներ ստացան հակակարկտային տեխնիկայի կիրառման և գյուղատնտեսության ոլորտի հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց սիրիահայերի Հայաստանում հաստատվելու և գյուղատնտեսության զարգացմանը մասնակցելու որոշումը: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ գյուտաղտնեսության նախարարին՝ անհրաժեշտ մասնագիտական պարզաբանումների համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |