Հայաստանի ԱԱՊ-ը պատրաստվում է 2013-ին միջազգային «Ներդրումային համաժողովի» անցկացմանը![]() 13 դեկտեմբերի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) պատրաստվում է «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում միջազգային «Ներդրումային համաժողովի» անցկացմանը: Այդ մասին Երևանում դեկտեմբերի 13-ին հաղորդել է Հայաստանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի համակարգող Վլադիմիր Ամիրյանը: «Ներկա պահին մենք հավաքում ենք ներդրումային ծրագրեր, որպեսզի հետագայում ներկայացնենք դրանք ներդրողներին»,- ասել է նա: Նրա խոսքով, համաժողովում նախատեսվում է 30-50 եվրոպական կազմակերպությունների մասնակցությունը: Միջոցառման շրջանակներում պլանավորվում են հայ և եվրոպացի ձեռնարկատերերի հանդիպումներ, ովքեր կկարողանան քննարկել հետագա համագործակցության հարցերը: Հայաստանի ԱԱՊ-ն իրագործում է «Արևելյան ներդրումներ» եռամյա ծրագիրը 2011-ից Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում: «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ ԵՄ մերձեցմանը: 2012-ից ծրագրի շրջանակներում Հայաստանի ԱԱՊ-ն իրագործել է «Twinning» բաղադրիչը` միջազգային համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության համար: Այդ նպատակով անցկացվել են սեմինարներ և հանդիպումներ Իսպանիայի, Հունգարիայի և Լեհաստանի ԱԱՊ ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |