2013թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ապահովել վարկային պորտֆելի աճ մինչև 105,2 մլրդ դրամ17 դեկտեմբերի 2012 - 12:19 AMT PanARMENIAN.Net - 2013թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ակտիվ վարկային քաղաքականություն վարել՝ պատշաճ բարձր մակարդակի վրա պահելով վարկային պորտֆելը: «Մինչև 2013թ. ավարտը բանկը մտադիր է ապահովել վարկային պորտֆելի 17.0 տոկոս աճ կամ ավելացնել այն 35,9 մլն ԱՄՆ դոլարով»,-ասվում է բանկի հաղորդագրության մեջ: 2013 թվականին նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման ծավալը հասցնել 202,6 մլն դոլարի (նախորդ տարվա համեմատ ավելացնելով 13,3 տոկոսով), ֆիզիկական անձանցը՝ 47,9 մլն ԱՄՆ դոլարի (ավելացնելով 33,7 տոկոսով): Պորտֆելը նախատեսվում է ավելացնել ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական շուկայի ռեսուրսների հաշվին: Այս պահի դրությամբ նշված ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի ավելացում չի նախատեսվում: 2012թ. նոյեմբերի 30-ի դրությամբ վարկային և այլ փոխառությունները, որոնք տրվել են բանկի հաճախորդներին, կազմել են 89,7 մլրդ դրամ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 27,6 տոկոսով կամ 19,4 մլրդ դրամով: 2012թ. բանկը մտադիր է փակել 90,1 մլրդ դրամ վարկային պորտֆելով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |