ՀԱՊԿ-ը կշարունակի գործել առանց Ուզբեկստանի19 դեկտեմբերի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դադարեցնելու մասին: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտնեց, որ կազմակերպությանը կրկին անդամակցելու մտադրության դեպքում արտոնություններ չեն լինի: «Մենք բավարարեցինք նրանց խնդրանքը և դադարեցրինք անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,-նշեց Լուկաշենկոն Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: ՀԱՊԿ երկրները պայմանավորվեցին, որ «արտոնություններ կազմակերպությանը անդամակցելիս, այդ թվում Ուզբեկստանի համար, այլևս չեն լինի»: 1999թ. Ուզբեկստանն արդեն դադարեցրել էր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն 2006թ. կրկին անդամակցեց կազմակերպությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |