Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ վիճակագրական տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ վիճակագրական տվյալների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով կտրուկ աճել են վիճակագրական տվյալների հրապարակումից հետո, որոնք արձանագրել են ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների նվազում, վկայում են բորսաների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 1.52 դոլարով` մինչև մեկ բարելի համար 110.36 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.58 դոլարով` մինչև մեկ բարելի համար 89.51 դոլար:

Նախօերին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հաղորդել է, որ նավթի կոմերցիոն պաշարներն ԱՄՆ-ում մեկ շաբաթում նվազել են 1 մլն բարելով կամ 0.3 տոկոսով` մինչև 371.6 մլն բարել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---