2012-ի նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն ավելացել է 4.5 տոկոսով` հասնելով 527.6 մլն դրամի

2012-ի նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն ավելացել է 4.5 տոկոսով` հասնելով 527.6 մլն դրամի

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 527.6 մլն դոլար (214.8 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 4.5տոկոսով:Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 6 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 33,5 տոկոս՝ 5 130.7 մլն դոլար (2 060.8 մլրդ դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 126.2 մլն դոլար (51.4 մլրդ դրամ)` աճելով 1.3: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն նվազել է 5.8 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-նոյեմբերին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 1 292.2 մլն դոլար (519.1 մլրդ դրամ), աճը՝ 6.7 տոկոս:

Ներկրման ծավալը 2012թ. նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.5 տոկոսով`կազմելով 401.4 մլն դոլար (163.4 մլրդ դրամ), իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 6.1 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 3 838.5 մլն դոլար (1 541.7 մլրդ դրամ)` ավելանալով 2.5տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2 546.3 մլն դոլար կամ 1 022.6 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---