Ռեբեց. Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը հեռանկարային է Հայաստանի համար21 դեկտեմբերի 2012 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը գտնում է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը հեռանկարային է մեր հանրապետության համար: «Մեր կարծիքով, սա շատ հեռանկարային նախագիծ է, որը բխում է միջազգային տրանսպորտային միջանցնքների տրամաբանությունից և թույլ կտա Հայաստանին դուրս գալ դեպի Պարսից ծոց, և այնուհետև՝ Եվրոպա»,-ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում: Ինչպես հայտնել է Վիկտոր Ռեբեցը, արդեն նախնական գնահատական կա այս նախագածի իրականցման հարցում, նրա պահանջված լինելու առումով՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների ծավալը: «Որքան գիտեմ, Հայաստանի կառավարությունն արդեն հանձնարարել է կատարել տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ, և շուտով մենք շատ հարցերի պատասխաններ կստանանք»,-ասել է նա: Ըստ փորձագետների, նախագծի իրականացման համար պահանջվում է 1,7-2,8 մլրդ դոլար: Ճանապարհի կառուցումը քննարկվում է այժմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ: Հետաքրքրությունը նախագծի հանդեպ դրսևորել են Համաշխարհային բանկն ու Ասիական զարգացման բանկը: Ներկայումս ողջ երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանից իրականացվում է Վրաստանի տարածքով: Իրան-Հայաստան երկաթուղին, որը ՀՀ իշխանությունները հայտարարել են առաջնային նախագիծ, թույլ կտա այլընտրանքային ճանապարհ բացել էներգառեսուրսների և այլ ապրանքների տեղափոխման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար |