Հայաստանը 2013-ին պետք է անցնի ԵՄ-ի հետ բանակցային գործընթացի 5 փուլեր

Հայաստանը 2013-ին պետք է անցնի ԵՄ-ի հետ բանակցային գործընթացի 5 փուլեր

PanARMENIAN.Net - Արդեն առաջիկա տարիներին Հայաստանի արտադրողների համար հասանելի կլինեն երկու մեծ շուկաներ` Եվրամիությունը և ԱՊՀ-ը, դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Այդ փուլերից հետո բանակցային գործընթացը չի ավարտվի, քանի որ կրում է շարունակական բնույթ և պահանջում է շատ ընթացակարգերի պարզաբանում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդեն առաջիկա տարիներին մենք կարող ենք ազատ մուտք ապահովել աշխարհի 2 խոշորագույն շուկաներ` Եվրամիություն և ԱՊՀ, որոնց բաժին է ընկնում Հայաստանի ողջ առևտրի շուրջ 85 տոկոսը»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ դա լավ հնարավորություն է արտադրողների համար`իրենց ապրանքն իրացնելու առումով:

Դրա հետ կապված նա հիշեցրել է, որ Հայաստանը 2012-ին Եվրամիության հետ անցկացրել է երեք փուլ բանակցություններ ազատ առևտրի մասին պայմանագրին միանալու վերաբերյալ:

ԵՄ առևտրային քաղաքականության գծով հանձնաժողովը (կազմված 27 անդամ երկրներից) փետրվարի 20-ին միաձայն որոշում կայացրեց Հայաստանի հետ «Ազատ առևտրի գոտու մասին խորը և համապարփակ» համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---