«Առավոտ». «Եվրասիական» կապրիզները հավասարազոր են մեր պետականության փաստացի մահվան![]() 9 հունվարի 2013 - 10:05 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ներուժ ունե՞ն նախագահական ընտրություններից հետո ընդդեմ Սերժ Սարգսյանի ճակատ ձևավորելու, ասել է. «Ճակատ ձևավորելու ներուժ գուցե և ունեն, բայց այդ հնարավոր ճակատն ինքնին մեռելածին է: Զրոների գումարն էլ է հավասար նույն զրոյի: Այդ ճակատը չի կարող իշխանություն փոխել, բոլորը դա հասկանում են, բայց այն կարող է փորձել թուլացնել հետփետրվարյան իշխանությունը, ինչը բացարձակապես չի բխում հանրության և պետության իրական շահերից, սակայն բխում է որոշ իշխանական կլանային խմբերի շահերից: Հուսով եմ, որ իշխանությունն էլ է սթափ գնահատում ուժերի այդ դասավորությունը և անում է անհրաժեշտ հետևություններ, որպեսզի թույլ չտա, որ արտաքին «հայտնի ուժերը» հետագայում շանտաժով կարողանան իշխանության վզին փաթաթել իրենց կայսերապաշտական «եվրասիական» կապրիզները, ինչը հավասարազոր է մեր պետականության փաստացի մահվան»,- գրում է «Առավոտ»-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |