Տիգրան Սարգսյան. Heritage Foundation-ում ՀՀ դիրքի բարելավումը կարևոր է երկրի ներդրումային գրավչության համար

Տիգրան Սարգսյան. Heritage Foundation-ում ՀՀ դիրքի բարելավումը կարևոր է երկրի ներդրումային գրավչության համար

PanARMENIAN.Net - 2013-ին ՀՀ կառավարությանը, ինչպես 2012-ին, լարված աշխատանք է սպասում: Այս մասին հունվարի 10-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Անհրաժեշտ է, որպեսզի լավատեսությամբ նայենք ապագային, առավել ևս, որ 2012-ին դրա համար լուրջ հիմքեր են ստեղծվել»,-ընդգծել է նա:

Այս առնչությամբ նա հավելել է, որ Wall Street Journal-ի հետ համատեղ Heritage Foundation-ի հրապարակած զեկույցում Հայաստանի դիրքի բարելավումը ևս լավատեսական հիմքեր է ստեղծում նրա համար, որպեսզի բարեփոխումները շարունակվեն 2013-ին: «Սա կարևորագույն ինդեքս է, որը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում: Բնականաբար այս ինդեքսի բարելավումը մեզ համար նույնպես ունենալու է էական նշանակություն»,- ընդգծել է նա:

«Տնտեսական ազատության ինդեքս-2013-ում» ԱՊՀ երկրներից Հայաստանը զիջում է միայն Վրաստանին: Հայաստանը գտնվում է 38-րդ տեղում` հնարավոր 100-ից ստանալով 69.4 միավոր, Վրաստանը` 21-րդ, Թուրքիան` 69-րդ, Ադրբեջանը` 88-րդ, Իրանը` 168-րդ տեղում:

19-րդ անգամ անընդմեջ Հոնկոնգը ճանաչվել է աշխարհի ամենաազատ տնտեսություն ունեցող տարածքը: Հոնկոնգի «տնտեսական ազատության ինդեքսը» զեկույցի հեղինակները հնարավոր 100-ից գնահատել են 89,3:

Երկրորդ հորիզոնականում է Սինգապուրը` 88 միավորով: 80 միավորը գերազանցող հնգյակում են նաև Ավստրալիան, Նոր Զելանդիան. Շվեյցարիան: Գերմանիան 19-րդ հորիզոնականում է` 72.8 միավորով:

Չինաստանը 136-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը` 139-րդ: Նշենք, որ հետազոտությունում ներառված է եղել 177 երկիր:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ` կոռուպցիայի գործոնը, ներդրումների համար բաց լինելու մակարդակը, տնտեսական և առևտրային ազատությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---