Պետդեպարտամենտի ներկայացուցիչ. ԱՄՆ-ն հետագայում ևս համագործակցելու է Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցում10 հունվարի 2013 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ԱՄՆ երկարաժամկետ գործընկերն է մի շարք հարցերում և Վաշինգտոնը մտադիր է հետագայում ևս առավելագույնս համագործակցել Մոսկվայի հետ ինչպես երկկողմ, տարածաշրջանային հարցերում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այնպես էլ ավելի գլոբալ` Իրան, Աֆղանստան, Սիրիա: Այս մասին մամուլի ճեպազրույցի ընթացքում ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Սակայն մենք նաև առավելագույնս անկեղծ ենք լինելու այն հարցերի առնչությամբ, որոնք մեզ մոտ տարաձայնություններ են առաջացնում, ինչպիսիք են, օրինակ, մարդու իրավունքները, Ռուսաստանում ժողովրդավարության մակարդակը, երեխաների որդեգրման հարցը, սիրիական հակամարտությունը: Այսպիսով, պատրաստվում ենք հետագայում ևս շարժվել Ռուսաստանի հետ համագործակցելու ուղիով»,-հայտարարել է Նուլանդը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |