Դերենիկ Դումանյանը վստահ է, որ առաջիկա ընտրություններն ամենաթափանցիկն են լինելու![]() 10 հունվարի 2013 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ձեռնպահ է մնացել կանխատեսումներից, թե նախագահության թեկնածուներից ով մրցակցային առավելություն ունի, սակայն կարծիք է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրությունները ամենաթափանցիկն են լինելու: «Կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք ամենաթափանցիկ ու արդար ընտրությունները և բոլորս այն բանի ականատեսները կդառնանք, որ դրանք կանցնեն միջազգային պահանջներին համահունչ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարարը: Ըստ նրա, յուրքանչյուր ընտրող առաջին հերթին պետք է գնահատի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրարշավը: Նա առանձնացրեց առավել փորձառու քաղաքական գործիչներին՝ Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին: Միաժամանակ Դերենիկ Դումանյանը նշեց, որ ՀՀԿ թեկնածուն ֆավորիտ է, սակայն, դա չի խանգարի ընտրություններին մրցակցային լինելու հարցում: «Ում տալ իր ձայնը ժողովուրդն է որոշում: Ընտրույթունը չի կատարվում իմ կամ մեկ ուրիշի ասածի հիման վրա»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |