ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հինգշաբթի օրը հավանություն է տվել Հայաստանին 20 մլն ընդհանուր գումարի փոխառության հատկացմանը: Ինչպես նշվում է ՀԲ տեղեկատվական հայտարարության մեջ, այդ միջոցները նախատեսվում է ուղղել գյուղատնտեսության ոլորտում միջին եւ փոքր գործարարության զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել գյուղացիների մուտքը արտադրանքի իրացման շուկա, խթանել մասնավոր ու պետական ներդրումները ագրարային հատվածում: Փոխառությունը տրամադրվել է Զարգացման միջազգային ասոցիացիայի` աղքատ երկրներում աշխատող Համաշխարհային բանկի դուստր կազմակերպության արտոնյալ պայմաններով: Փոխառության մարման ժամկետը 40 տարի է, ընդ որում նախատեսվում է վճարումների 10-ամյա հետաձգում, հաղորդում է Իտար-Տասսը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---