«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ԻՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՑ 8 հուլիսի 2005 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բջջային օպերատորներից մեկի` «ԱրմնենՏել» ընկերության մասնագետները զբաղվում են բջջային կապի ցանցում ընդհատումների խնդրի ուղղությամբ: Հուլիսի 4-ից սկսած, գործնականորեն անհնար է զանգահարել «ԱրմենՏել» ցանցի բաժանորդներին: Մասնագետներն առայժմ չեն հայտնաբերել որեւէ տեխնիկական անսարքություն: Միեւնույն ժամանակ, ընկերությունը ներողություն է խնդրում եւ հավաստիացնում, որ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` GSM ցանցի որակյալ աշխատանքի ապահովման համար»: Հետաքրքիրն այն է, որ «ԱրմենՏել» բջջային կապի ցանցում ընդհատումներն սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանի բջջային կապի շուկա է մտել երկրորդ օպերատորը` «Ղ-Տելեկոմ» ընկերությունը, որը հանդես է գալիսViva Cell առեւտրա-ապրանքանիշի տակ: Նշենք, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նախօրեին «ԱրմենՏելից» բացատրություններ է պահանջել: Նրա խոսքերով` նմանատիպ խնդիրներ երկրորդ օպերատորի մոտ, չգիտես ինչու, չի նկատվում: Ընդսմին, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակլի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնի խոսքերով` ենթակառուցվածքների զարգացմամբ Հայաստանը զիջում է Հարավային Կովկասի մնացած երկրներին միայն մեկ ոլորտում` հեռահաղորդականությունում: «Այս ոլորտում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիտվում է տարբերություն` ոչ Հայաստանի օգտին: Վրաստանում եւ գներն են ցածր, եւ ցանցերի տեխնիկական վիճակն իր ցուցանիշներով գերազանցում է հայկականին: Վրաստանում առողջ մրցակցություն է»,- հայտարարել է Ռոբինսոնը` հույս հայտնելով, որ Հայաստանում եւս մոտ ժամանակներս իրավիճակն այդ ոլորտում բավականին կլավանա, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |