Ցեղասպանության արձագանքները. Ո՞վ է հետապնդում Ստամբուլի հայերին

Ցեղասպանության արձագանքները. Ո՞վ է հետապնդում Ստամբուլի հայերին

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Ստամբուլում իր տանը սպանված է հայտնաբերվել հայկական «Արամյան» դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը:

Շահինի գործընկերները ստիպված են նրա բնակարան այցելել, քանի որ նա բավականին երկար ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին: Նրանք դիմել են ոստիկանություն: Մտնելով Շահինի բնակարանը, նրանք սպանված են հայտնաբերել 40-ամյա ուսուցչին: Ոստիկանությունը տանը պայքարի նշաններ է արձանագրել:

Իլքեր Շահինի կոկորդն են կտրել նրա դին հայտնաբերելուց 3 օր առաջ: Վերջինը, ինչ նա հասցրել է անել՝ Սբ Ծննդյան բարեմաղթանքներ է ուղարկել իր գործընկերներին:

Հարուցվել է քրեական գործ, հայտնում է Haberturk-ը:

2012թ. դեկտեմբերի 28-ին հայուհու դաժան սպանություն էր կատարվել ՝ սպանվել է 85-ամյա Մարիցա Քյոչուկը:

Զառամյալ կնոջը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, ծեծել են մահից առաջ, բազմաթիվ հարվածներ հասցրել դանակով, հետո գլխատել: Դին հայտնաբերել էր նրա որդին՝ Զատիկը: «Երբ ես տուն մտա, մութ էր, մայրիկը գետնի վրա էր ընկած: Ես մտածեցի, որ նա ընկել է: Հետո միայն տեսա, որ նրա մարմինը արյան մեջ է: Նա մերկ էր, կրծքի վրա խաչի նման նշան էր կտրված»,-պատմել է Զատիկը «Ակոսի» հետ զրույցում:

Դեկտեմբերի սկզբին ևս մեկ հայուհի էր բռնության ենթարկվել Ստամբուլում՝ նրան թալանել էին, հետո՝ սպանել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---