Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Այդ օրը խորհրդային զորքերն ազատագրեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի կալանավորներին: Այդ օրն ընդունվեց ՄԱԿ ԳՎ կողմից 2005 թվականին՝ Օսվենցիմի ազատագրման օրը: Տարբեր տվյալներով, Օսվենցիմում զոհվել է 1,5-2,2 մլն մարդ:

Հունգարիայում Հիշատակի օրը նշվում է ապրիլի 16-ին: Այդ օրը 1944 թվականին երկրի հրեաներին սկսեցին զանգվածաբար վերաբնակեցնել գետտոյում:

Իսրայելում Աղետի ու հերոսության օրը նշվում է հրեական օրացույցով նիսանի 27-ին՝ Վարշավայի գետտոյում ապստամբության առաջին օրը: Այդ ամսաթիվը համապատասխանում է ապրիլի 7-ից մայիսի 7-ն ընկած որևէ ամսաթվի: Նիսանի 27 առաջարկել էր Իսրայելի առաջին վարչապետ Բեն Գուրիոնը:

Լատվիայում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նշվում է հուլիսի 4-ին: Այդ օրը 1941թ. հրկիզվեցին Ռիգայի բոլոր սինագոգերը այնտեղ գտնվող հրեաների հետ:

Ռումինիայում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նշվում է հոկտեմբերի 9-ին: Այդ օրը 1941թ. սկսվել է Բուկովինայի, Մոլդավիայի ու Ռումինիայի հրեաների բռնագաղթը:

Գերմանիան Հոլոքոստի զոհերի օրը նշում է հունվարի 27-ին՝ որպես համաշխարհային:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---