Անցած շաբաթ Ադրբեջանի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ շփման գծի երկարությամբ![]() 26 հունվարի 2013 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, անցած շաբաթվա ընթացքում շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ: ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները ժամանակին հավաստանշվել են և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ: Անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |