Հայաստանը կմասնակցի Մադրիդի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Մադրիդի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հունվարի 30-ից փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում տեղական 7 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Նախորդ տարի «Fitur»-ին մասնակցել են 9506 զբոսաշրջային ընկերություն 167 երկրներից. այն ունեցել է շուրջ 120 հազար մասնակից և 92 հազար այցելու: Ցուցահանդեսը լուսաբանել են ավելի քան 6300 լրագրողներ 54 երկրներից:

Ցուցահանդեսի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ կազմակերպվելու է ներդրողների համաժողով, որի ընթացքում ՀԱՄՀ կողմից ներկայացվելու է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը, գործարար միջավայրը՝ նպատակ ունենալով խթանել ներդրումների հոսքը Հայաստանում հասանելի հյուրանոցային ենթակառուցվածքների ստեղծման գործում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---