Արամի և Բուզանդ փողոցներում բնակարանների առուվաճառքի գործով նոտար Ա. Մելքոնյանի գործունեությունը կասեցվել է

Արամի և Բուզանդ փողոցներում բնակարանների առուվաճառքի գործով նոտար Ա. Մելքոնյանի գործունեությունը կասեցվել է

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մա¬սին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նրան նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ բավարարվել է: Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Կենտրոն նոտարական տարած¬քի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է:

Դեռ 2012-ի կեսերին քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը և մի շարք այլ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ: Արամի և Բուզանդի փողոցների նախկին բնակիչները պնդում էին, որ նույն բնակարանը նույն նոտարի` Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանի ձեռքով վաճառվել է մի քանի անձնավորության: Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ քաղաքացիների բողոքների հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում նախարարի հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել նոտարի նկատմամբ: Վարույթի արդյունքում, որպես կագապահական տույժ, կիրառվել է գործունեության կասեցում՝ 2012թ. հունիս 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ: «Խիստ եմ լինելու բոլոր նոտարների նկատմամբ, սակայն երբեք չեմ միջամտելու նրանց բուն գործունեությանը»,- ՀՀ նոտարական պալատի բացման արարողության ժամանակ ասել էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ավելացրել, որ Ալվարդ Մելքոնյանի դեպքը զգաստացնելու է բոլոր նոտարներին:

Արդարադատության նախա¬րարի մեկ այլ հրամանով Կենտրոն նոտարական տարած¬քի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիա¬զորությունները մինչև դատաքննությանը ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարած¬քի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---