2012թ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը

2012թ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը 31,7 մլրդ դրամ է փոխանցել բյուջե՝ 2011թ. 29,8 մլրդ դրամի դիմաց:

Երկրորդ տեղում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն, որը 2012 թվականին պետբյուջե է վճարել ավելի քան 30.9 մլրդ դրամ: Երրորդը «Ղ Տելեկոմ» ընկերությունն է (ապրանքանիշը` VivaCell-MTS), որը ավելի քան 21.7 մլրդ դրամ հարկ է վճարել: Նրան հաջորդում է «Ալեքս–Գրիգ» ընկերությունը, որը վճարել է 17.4 մլրդ դրամ: Եվ առաջատարների հնգյակը եզրափակում է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline), որը 2012 թվականի հունվար–դեկտեմբերի ամիսների ընթացքում պետբյուջե է վճարել շուրջ 11.4 մլրդ դրամ:

1000 խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել նաև երկրի բոլոր առևտրային բանկերը՝ 21 բանկ, որոnq պետբյուջե են վճարել 25,8 մլրդ դրամ՝ 2011թ. 21,5 մլրդ դրամի դիմաց:

5 առաջատար բանկերի թվում են ACBA-ն՝ 3,6 մլրդ դրամ, « HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն՝ 2,7 մլրդ դրամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 2,6 մլրդ դրամ, «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն՝ 2,3 մլրդ դրամ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն՝ 1,7 մլրդ դրամ:

Ընդհանուր առմամբ 2012թ. Հայաստանի խոշոր հարկ վճարողները պետբյուջե են փոխանցել 558,5 մլրդ դրամ՝ 2011թ. 483,5 մլրդ դրամի դիմաց: Խոշորագույն հարկատուների համախառն հարկային վճարումները կազմել են հարկերի ընդհանուր ծավալի 77,2 տոկոսը, տարեկան աճը կազմել է 15,5 տոկոս:

2011թ. առաջատարների հնգյակը չի փոխվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---