Իրանի դեմ պատժամիջոցները հարվածում են նաև ՀՀ տնտեսությանը, բայց Երևանն ու Թեհրանը կշարունակեն համատեղ նախագծերը

Իրանի դեմ պատժամիջոցները հարվածում են նաև ՀՀ տնտեսությանը, բայց Երևանն ու Թեհրանը կշարունակեն համատեղ նախագծերը

PanARMENIAN.Net - Հազիվ թե Իրանի դեմ ՄԱԿ ԱԱԽ սահմանված պատժամիջոցները կարելի է ամբողջական շրջափակում անվանել, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին: Ըստ նրա, Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը գործում է խստորեն միջազգային իրավունքի շրջանակներում: «Պատժամիջոցներ, անկասկած, կան: Դրանք վնասում են Իրանի տնտեսությանը և անուղղակի կերպով՝ նաև մեր տնտեսությանը: Սակայն մենք կշարունակենք հետաքրքիր համատեղ նախագծերը, մասնավորապես, հիդրոէներգետիկայի ոլորտում: Այժմ շատ ինտենսիվ կերպով կառուցվում է նոր միջազգային ավտոմայրուղին, որը կապում է Հայաստանն Իրանի հետ, հերթը երկաթուղային նախագծինն է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---