ԼՂՀ Քարին տակ գյուղի դպրոցի պատերի կեսը հողի տակ է, իսկ հատակը խոնավությունից փտում է 4 փետրվարի 2013 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի դպրոցի ներկայիս մեկհարկանի շենքում հազիվ է տեղավորում 14 դասարանը: Դպրոցի տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի հաստմամբ, ստիպված են եղել շենքի ծայրամասային փոքրիկ սենյակները և լաբորատորիաները դասարաններ դարձնել: Տնօրենի կարծիքով՝ 106 աաշակերտ ունեցող դպրոցում հնարավոր չէ համապատասխան կրթությունն ու դաստիարակությունը նման շենքային պայմաններում կազմակերպել: Վերջին տարիներին դպրոցը մի քանի անգամ կապիտալ և ընթացիկ վերանորգման է ենթարկվել, ինչն, Ա.Հովհաննիսյանի խոսքով, ապարդյուն է: «Դա միևնույնն է, ինչ փորձես տարեց կնոջը կոսմետիկայի միջոցով դարձնել 25 -ամյա օրիորդ: Հաջողության դեպքում էլ, առաջին իսկ անձրևից հետո, կոսմետիկան կմաքրվի և օրիորդից ոչինչ չի մնա: Մեր դպրոցի շենքը այդ պառավի կարգավիճակում է հիմա»,-Karabakh-open.info-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրենը: Վերջին 20 տարիների ընթացքում տարբեր մակարդակի իշխանավորների հետ քննարկվել է հերոսական անցյալ ունեցող Քարին տակի դպրոցի շենքի հարցը, սակայն մինչ օրս, ինչպես վստահեցնում է տնօրենը, այդ քննարկումներն այդպես էլ գործի չեն վերածվել: Դպրոցի շենքը ֆիզիկապես և բարոյապես վաղուց է մաշվել: «Շենքն այնպես է կառուցված, որ արևի լույսից ու ջերմությունից զուրկ է: Միայն շենքի մի թևն է կարճ ժամանակով «արևի երես տեսնում», մնացած թևերում արևի շողերն ընկնում են երեկոյան ժամերին, երբ արդեն դասերն ավարտված են լինում: Բացի դրանից, դասարանների պատերի կեսը հողի տակ են և խոնավությունից հատակը փտում է»,-ասել է տնօրենը: Նա տարակուսել է՝ մի՞թե հնարավոր չէր այսքան վերանորոգումների գումարը ի մի բերել և նոր շենք կառուցել: Նա համոզված է, որ դա այնքան էլ մեծ ծախսերի հետ կապված չի, քանի որ շինանյութի մի մասը ներկայիս շենքից կվերցնեն, իսկ հարթեցված տարածքն էլ արդեն կա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |