2012թ. ավարտին սպառողական զամբյուղը Հայաստանում արժեր 52 038 դրամ![]() 7 փետրվարի 2013 - 16:10 AMT PanARMENIAN.Net - 2012թ. ավարտին սպառողական զամբյուղը Հայաստանում արժեր 52 038 դրամ ամսական կտրվածքով, ինչը 3,2 տոկոսով ավելի է 3-րդ եռամսյակի ցուցանիշից: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, տարեկան կտրվածքով սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 624 464 դրամ: Ընդ որում, պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով 2012թ. 4-րդ եռամսայկում կազմել է 29 400 դրամ: Սննդամթերքի նվազագույն փաթեթի մեջ մտնում են՝ հաց (տարեկան սպառման նորման 91,3 կգ՝ 44 161 դրամ), մսամթերք (36,5 կգ - 90 312 դրամ), կարտոֆիլ (91,3 կգ - 12 964 դրամ), միրգ (73կգ - 31 003 դրամ), շաքար (18,3 կգ - 8 095 դրամ), կաթնամթերք (71 357 դրամ), ձու (182,5 հատ. - 10 548 դրամ), բուսական յուղ (7,3 կգ - 6 508 դրամ), ձուկ (11 կգ - 23 094 դրամ), մարգարին (3,7 կգ - 4 448 դրամ): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |