Արամ Հարությունյանի ինքնաբացարկի դիմումը ԿԸՀ-ն կքննարկի այսօր` արտահերթ նիստում![]() 8 փետրվարի 2013 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ինքնաբացարկի դիմումը: ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեկնածուի դիմումը ԿԸՀ-ն կքննարկի այսօր ժամը 18:30-ին նախատեսված արտահերթ նիստում: Հիշեցնենք, որ երեկ ժամը 17:00-ին Արամ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց սկսեց խոստացված հացադուլը, որը դադարեցրեց այսօր ժամը 17.00-ին: Արամ Հարությունյանն իր այս հացադուլով կոչ էր անում, որ մյուս թեկնածուները հանեն իրենց թեկնածությունն ու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ցուցակում գործող նախագահ Սերժ Սարգսյանին թողնեն միյանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |