ՀՀԿ-ի և «Ժառանգության» ընտրողների թիվը կմնա կայուն մինչև ընտրությունները

ՀՀԿ-ի և «Ժառանգության» ընտրողների թիվը կմնա կայուն մինչև ընտրությունները

PanARMENIAN.Net - Ընտրությունների համար սեփական թեկնածու առաջադրելով ՀՀԿ- ն և «Ժառանգությունը» ավելացրել են աջակիցների բազան, իսկ «Բարգավաճ Հայաստանը» կորցրել է որոշակի ընտրազանգվածի աջակցությունը` այս ընտրություններում սեփական թեկնածու չունենալու պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Gallup կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն` ամփոփելով Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ անցկացրած սոցհարցումների երրորդ փուլի արդյունքները:

Հարցման համաձայն ընտրողների 69 տոկոսը աջակցում է գործող նախագահին, 11 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Հրանտ Բագրատյաինն ու Պարույր Հայրիկյանին աջակցում է ընտրողների հնգական տոկոսը:

Հունվարի 25-ից փետրվարի 2-ը անցկացված հարցումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկողների 78 տոկոսը նշել է, որ չի պատրաստվում ուրիշ թեկնածուի օգտին քվեարկել, հարցման համաձայն` Սերժ Սարգսյանի օգտին է քվեարկելու կողմնակիցների 73 տոկոսը:

Ռասա Ալիշաուսկիենեն նշեց, որ երկրորդ հարցման համեմատ, որն անցկացվել է հունվարին, աճել է նաև ընտրողների հավանական մասնակիցների թիվը: Վերջին հարցումների համաձայն դրանք հետևյալն են` ընտրողների 49 տոկոսը ասել է, որ հաստատ ընտրելու է (հունվարի կեսին ունեցած 39 տոկոսի դիմաց), 35 տոկոսը նշել է, որ հավանաբար կընտրի (հունվարի կեսին ունեցած 43 տոկոսի դիմաց), 8 տոկոսը նշել է, որ երևի չի գնա ընտրությունների, իսկ չորս տոկոսը նշել է, որ հաստատ չի մասնակցելու ընտրություններին:

«Այս տարի հեռուստատեսությունից, համացանցից և ռադիոյից բացի, ընտրողների համար տեղեկատվակության աղբյուր են եղել նաև գովազդային վահանակները և հուշաթերթիկները»,- նշեց Ռասա Ալիշաուսկիենեն և հավելեց, որ հարցումների 4-րդ փուլը կանցկացվի ընտրությունների օրը` փետրվարի 18-ին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---