«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում է![]() 11 փետրվարի 2013 - 17:16 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում է: Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը անցկացրեց Հայաստանի բանկերի կողմից հաճախորդներին ու գործընկերներին նվիրվող օրացույցների մրցույթ: Մրցույթին մասնակցում էին նաև տարբեր վարկային կազմակերպություններ, այդ թվում` Հայինկասացիան: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստացավ մրցանակ ու վկայական «Խորհրդանշական ու իմաստավորված ձևավորում» անվանակարգում: Օրացույցը պարունակում է տարբեր ասացվածքներ և իմաստուն արտահայտություններ, որոնք բացատրում են բանկի կողմից առաջարկվող ծառայությունների էությունը: Մրցանակի հանձնման ժամանակ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանն ընդգծեց օրացույցի սոցիալական ուղղվածությունը, նկարագրված բանկային ծառայությունների խորը իմաստն ու ինքնատիպ բացատրությունը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |