Ադրբեջանցիներն ու թուրքերը 100 հազար ձայն են հավաքել Հեյդար Ալիևի հիմնադրամի խնդրագրի օգտին

Ադրբեջանցիներն ու թուրքերը 100 հազար ձայն են հավաքել Հեյդար Ալիևի հիմնադրամի խնդրագրի օգտին

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Սպիտակ տան կայքի We the People բաժնում զետեղված Հեյդար Ալիևի հիմնադրամի ղարաբաղյան հակամարտությունը ճանաչելու մասին խնդրագիրն այսօր հավաքել է ԱՄՆ նախագահի վարչակազմի քննարկման համար անհրաժեշտ 100 հազար ձայնը:

Խնդրագրի հեղինակների նպատակն է Բարաք Օբամայի և նրա վարչակազմի ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու նրա կարգավորման վրա:

Սպիտակ տանը քննարկվելու համար խնդրագիրը պետք է մինչև փետրվարի 23-ը 100 հազար ձայն հավաքեր:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---