«ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների ծավալը 2013 թ. հունվարին աճել է 5,1%-ով![]() 22 փետրվարի 2013 - 11:22 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծավալները 2013 թվականի հունվարին աճել են 5,1%-ով: Համաձայն վերջին վիճակագրականտվյալների՝ այս տարվա առաջին ամսվա ընթացքում տեղափոխվել է 35,3 հազ. ուղևոր՝ 2012 թվականին տեղափոխված 33,6 հազարի դիմաց, ասվում է ընկերության հաղորդագրությամբ մեջ: Միջազգային հաղորդակցությունում ուղևոր են դարձել 2,3 հազ. մարդ, ինչը 27,8%-ով գերազարցում է 2012 թվականի հունվարյան ցուցանիշը: Մերձքաղաքայինհաղորդակցությունում փոխադրվել էր 33 հազ. ուղևոր (աճը՝ 3,8%): Միևնույն ժամանակ 2013 թվականի հունվարին ուղևորաշրջանառությունն աճել է 78,6%-ով՝ 2071,3 հազ. ուղևորակիլոմետրից մինչև 3700,1 հազ. ուղևորակիլոմետր: ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղուշարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |