Ր. Հովհաննիսյան. Սարգսյանը չընդունեց մեր առաջարկները, մենք շարունակում ենք պայքարը

Ր. Հովհաննիսյան. Սարգսյանը չընդունեց մեր առաջարկները, մենք շարունակում ենք պայքարը

PanARMENIAN.Net - Բարև բոլորին: Բարևի մեջ կա արև և կա հաղթանակ: Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջապես մոտեցավ խոսափողին՝ այս ողջույնով: «Հեղափոխությունը գույն է, թե միրգ, առաջին հերթին մեր բարևն է, մեր արևն է»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը:

«Դուք ընտրեցիք ձեր ծառային, ով 5 տարի բաց, թափանցիկ, ճշմարտախոս և հաշվետու ձեր առջև պիտի կանգնի: Դա իմ հանձնառությունն է: Դուք ընտրեցիք, որովհետև ուզեցիք սահմանադրական Հայաստան: Ուզեցիք վերադարձի Հայաստան, որ 5 տարի անց ունենաք փայ չմտնող իշխանություն, բիզնես չհետապնդող իշխանություն»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, ապա՝ անցնելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ասաց, որ գործող նախագահին ստեղծված իրավիճակից դուրս գալու երեք տարբերակ է առաջարկել՝ ընդունել ժողովրդի հաղթանակը, անցկացնել նոր ընտրություններ կամ նոր Ազգային ժողով ընտրել: Բոլոր երեք առաջարկներն էլ մերժվել են.

«Եթե դուք պատրաստ չեք, չունեք այդ հնարավորությունը, այդ ուժը, որ ընդունեք ժողովրդի հաղթանակը, ուրեմն նվազագույնը, ինչ ես կարող եմ անել, այստեղ՝ ժողովրդի կողքին լինելն է:Ես այլևս ասելիք չունեմ: Իմ ասելիքը հետևալն է: Զինվորները պետք սահմանը պահպանեն, եթե նրանց մեր դեմ հանեն գործ կուենան իմ և ժողովրդի դեմ, այն հրամանատարը և այն ոստիկանը, որն անիրավ հրաման կիրականացնի, նույնպես պատասխան կտա:

Մենք առաջիկա ժամանակահատվածում տանելու ենք հետևեղոական պայքար, որքան ուզում են համեմատել ժամանակ են կորցնում, այս պայքարը չի մարելու»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոտքի են կանգնելու ՀՀ քաղաքները. «Վաղը ժամը 12:00-ին կլինենք Աշտարակում, կեսօրից հետո կլինենք Վանաձորում, ժամը 5-ին՝ Գյումրիում: «Կիրակի վերադառնում ենք Երևան և ժամը 3-ին հավաքվում ենք այստեղ: Առաջարկում եմ քաղաքապետին, ով ի գիտություն չընդունեց մեր հայտը, հենց հիմիկվանից ի գիտություն ընդունել այն, որովհետև սա Ազատության հրապարակն է և հայ ժողովուրդը կիրակի օրն այստեղ հավաքվելու է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը::

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---