Ամերիաբանկը նոր հնարավորություններ է ստեղծել ֆակտորինգային գործառնությունների համար![]() 26 փետրվարի 2013 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը սույն թվականի հունվար ամսից անդամակցում է միջազգային խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը: Այդ անդամակցությունը Բանկին հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը և հաճախորդների համար ստեղծել բիզնեսի ընդլայնման մեծ հնարավորություններ` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Ամերիաբանկը ֆակտորինգային գործարքների գծով զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում, մասնավորապես ֆակտորինգային գործարքների 2012թ. տարեկան աճի տեմպերով Բանկն ապահովել է ամենամեծ արդյունքը հայկական բանկերի շարքում: 2012թ. արդյունքներով Բանկի ֆակտորինգային գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 47%-ով, իսկ Բանկին զիջված պարտավորությունների ծավալն աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի ֆակտորինգային գործարքների 91%-ը բաժին է ընկնում ներքին շուկայում իրականացված գործարքներին, իսկ 9%-ը` միջազգային ֆակտորինգի գործարքներին: Ամերիաբանկի Պարտավորությունների առուվաճառքի բաժնի ղեկավար Անժելա Խաչատրյանը ներկայացրեց, որ Ամերիաբանկի կողմից 2012թ. ընթացքում ֆակտորինգային ֆինանսավորման 29%-ը բաժին է ընկնում ներմուծմանը, 24%-ը` մեծածախ առևտրին, 15%-ը`արտադրությանը, 14%-ը`շինարարությանը, 11%-ը` շինմոնտաժային աշխատանքներին, իսկ մնացածը կազմում են էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների ոլորտները: Նա նաև հավելեց. «Հայաստանում ֆակտորինգի շուկան ընդլայնման խոստումնալից պոտենցիալ ունի: Օրեցօր աճում է ֆակտորինգի նկատմամբ ընկերությունների պահանջարկը, և փորձը ցույց է տալիս, որ այն դիտարկվում է որպես առավել արագ և արդյունավետ ֆինանսավորման գործիք, քանի որ թույլ է տալիս վճարման հետաձգման պայմաններում համալրել շրջանառու միջոցները: Եվ չնայած Բանկի կողմից առաջարկվող ֆակտորինգային ֆինանսավորման ծառայությունն ունի բավականաչափ ճկուն պայմաններ, այնուհանդերձ, մենք չենք սահմանափակվում ստանդարտ լուծումներով և հաճախորդներին ցուցաբերում ենք անհատական մոտեցում` կիրառելով ֆակտորինգի բոլոր առանձնահատկություններն ու միջազգային հարուստ փորձը: Ընթացիկ տարում մենք շարունակելու ենք ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների ուղղությամբ ինչպես տեղական շուկայում, այնպես էլ միջազգային ասպարեզում և միաժամանակ ընդլայնելու ենք ֆինանսավորվող ոլորտների ցանկը»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |