7 սիրիահայեր իրենց գործն են բացել Հայաստանում

7 սիրիահայեր իրենց գործն են բացել Հայաստանում

PanARMENIAN.Net - Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) փետրվարի 25-ին հավաստագրեր է հանձնել 35 սիրիահայ, որոնք մասնակցել են «Հաջող սկիզբ» դասընթացներին: Ինչպես ասել է կենտրոնի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը, յոթ սիրիահայեր արդեն սկսել են իրենց գործը, առաջիկա օրերին նրանց կմիանան ևս 20, ինչպես նաև աշխատանք է տարվում սիրիացիների երրորդ խմբի հետ, որոնք մտադիր են իրենց գործը հիմնել հայրենիքում: Սիրիահայերը բացել են կարի արտադրամաս, հին կահույքի վերանորոգման արտադրամաս, տեխսպասարկման կետ: Կան նաև նորարարական ձեռնարկություններ, որտեղ արտադրում են, օրինակ, բարձր ճնշման պոմպեր:

Վարազդատ Կարապետյանը հավելել է, որ պետությունը մոտ 100 մլն դրամ է հատկացրել սիրիահայ գործարարներին աջակցելու համար, որից 5 մլն դրամն արդեն իրացվել է:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հույս է հայտնել, որ սիրիահայերը ոչ միայն բնակություն կհաստատեն Հայաստանում, այլ կկարողանան նաև գործարարությամբ զբաղվել և իրենց ավանդը ներդնել Հայաստանի զարգացման գործում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---