Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարների հետ28 փետրվարի 2013 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Վիեննայում բացվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտգործնախարարի օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որը խնդրեց իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրա երկրորդ մանդատի ընթացքում։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի օրակարգային խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներգավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը: Բան Կի-Մունի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Սիրիայում տեղի ունեցող զարգացումների քննարկման ենթատեքստում անդրադարձ կատարվեց խաղաղ բնակչության, այդ թվում սիրահայերի առջև ծառացած խնդիրներին: Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խնդրեց իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ նախագահին վերընտրվելու կապակցությամբ՝ գոհունակությամբ նշելով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը դրական է գնահատել Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրույցի ընթացքում քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարցերի, տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |