Կարեն Միրզոյան. ԼՂՀ սահմանների հարցում մենք պետք է հաշվի առնենք պետության ու ժողովրդի անվտանգությունը

Կարեն Միրզոյան. ԼՂՀ սահմանների հարցում մենք պետք է հաշվի առնենք պետության ու ժողովրդի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ որպես լիիրավ կողմ, այսինքն մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին, սկսած կարծիքների փոխանակումից, ինչ-որ ընդհանուր գաղափարի քննարկումից, բանակցային գործընթացի առանձին տարրերի համաձայնեցումից և կյանքի կոչելուց, կարող են բանակցությունները շարժել մեռյալ կետից: Այդ մասին «Էխո Մոսկվիին«» տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը: «Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, այն առաջին հերթին արտացոլված է ԼՂՀ Սահմանադրության մեջ, այն քաղաքական ծրագրի մեջ, որն առաջ է քաշել նախագահ Բակո Սահակյանը: Այն շատ պարզ է, և ուղղված է Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի և բնակչության անվտանգության ապահովմանը: Լեռնային Ղարաբաղի համար անընդունելի է, երբ առանձին տարրերը դիտարկվուm են համատեքստից դուրս, բանակցային գործընթացի ընդհանուր ուղղվածությունից տարբերվող ուղղությամբ: Մեր դիրքորոշումը եղել է և կա. բանակցային գործընթացը, բոլոր հարցերը, որոնք բանակցությունների սեղանին են, անբաժան են իրարից, դրանց լուծումը պետք է միաժամանակյա լինի»,-ասել է նա: «ԼՂՀ սահմանների հարցում մենք պետք է հաշվի առնենք պետության ու ժողովրդի անվտանգությունը: Ելնելով այս դրույթից, կարծում եմ, որ մենք կկարողանանք լուծում գտնել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների վերջնական ամրագրման համար: Կրկնեմ մեկ անգամ ևս. խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք այսօր կազմում են ԼՂՀ տարածությունը, ինչպես դա ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ: Դրանք անբաժան միասնություն են կազմում անվտանգության ապահովման տեսակետից, ԼՂՀ նորմալ կենսագործունեության համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---