Տոկիոյում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը13 մարտի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Տոկիոյում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված երեկո, որին ներկա էին Ճապոնիայում գործող Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն (Japan-Armenia Society) և Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա (Japan-Armenia Friendship Association) կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, իոցառմանը դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայերի դեմ իրագործված կազմակերպված բռնություններին և ջարդերին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ էլ լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը: Դեսպանը նշեց, որ նման հանցագործությունները պետք է բարձրաձայնվեն և դատապարտվեն, որպեսզի կանխվի դրանց կրկնությունը հետագա սերունդների համար: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |