2013-ի փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.9 տոկոս![]() 20 մարտի 2013 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2013-ի փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է և կազմել է 6.9 տոկոս 2012-ի նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի փետրվարին հունվարի համեմատ այս ցուցանիշը աճել է 3,8 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-փետրվարին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8 տոկոսով: Միաժամանակ, 2013-ի փետրվարին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 3,1 տոկոսով: Հաշվետու շրջանում արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ: Միժամանակ 2013թ. հունվար-փետրվարին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 2,8 տոկոս գների աճ սպառողական շուկայում: 2013-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 6.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |