«Արմավիայի» թռիչքների դադարեցումից հետո մյուս ավիաընկերությունները թանկացրել են Հայաստանից դեպի ՌԴ տոմսերը![]() PanARMENIAN.Net - «Արմավիայի» ավիաընկերության սնանկության հետ կապված պատմությունը նոր զարգացում է ստանում: «Արմավիայի» թռիչքների դադարեցումից հետո մյուս ավիաընկերությունները թանկացրել են Հայաստանից ՌԴ տոմսերը: Մասնավորապես, ապրիլի 2-ին ռուսական «Աերոֆլոտը» 80 եվրոյով թանկացրել է տոմսերը Հայաստանից բոլոր ուղղություններով: Փորձագետները պարզաբանում են, որ հայ պաշտոնյաները չունեն ճնշման մեխանիզմներ, իսկ դա նշանակում է, որ օտարերկրյա ավիաընկերությունները կարող են փոխել գները ըստ ցանկության, հայտնում է «ՄԻՐ 24» հեռուստաալիքը: Պաշտոնյաներն իրենց հերթին խոստանում են շտկել իրավիճակը: «Ես գտնում եմ, որ ավիաընկերությունները, որոնք վաղեմի գործընկերային հարաբերություններ ունեն Հայաստանի հետ և լուրջ երկարաժամկետ զարգացման պլաններ, չպետք է բարձրացնեն գները, օգտվելով իրավիճակից»,-հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Ապրիլի 1-ին փոխադրողը հայտարարեց իր գործունեությունը դադարեցնելու և սնանկության գործընթաց սկսելու մասին: Մինչդեռ, այդ ավիաընկերության տոմսերը գնված են մինչև հոկտեմբերի 26-ը: Արդեն գնված տոմսերի գումարը կսկսեն վերադարձնել ապրիլի 11-ին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |