Առաջիկայում կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Առաջիկայում կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելին (ԱՄՆ) ապրիլի 9-ին Վիեննայում հանդես են եկել հայտարարությամբ՝ ամփոփելով մարտի 18-22 և ապրիլի 1-6 տարածաշրջան կատարած այցելությունների արդյունքները: Հայտարարության մեջ ասվում է, որ այցերի նպատակն էր նպաստել, որպեսզի կողմերը գտնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները:

Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ: Լեռնային Ղարաբաղի մարտի 19-20 և ապրիլի 4-5 երկու առանձին այցելությունների ժամանակ համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Համանախագահներին իրազեկել են ընթացիկ իրավիճակի մասին շփման գծի երկու կողմում:

Միջնորդները նշել են հարաբերական անդորրը շփման գծում Նովրուզի ու Զատկի տոներին և հույս են հայտնել, որ այդ իրավիճակը կշարունակվի: Համանախագահները երկու երկրների նախագահների հետ քննարկել են չվերթների իրականացման հարցը Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից:

Նախագահները հաստատել են հավատարմությունը խաղաղ կարգավորմանը: ՄԽ համանախագահները մտադիր են առաջիկայում կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության գործընթացն առաջ տանելու համար, ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---