Մարաղայի կոտորածի անպատժելիությունը հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ հիվանդագին ատելության համար10 ապրիլի 2013 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 21-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով: Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից: Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն են, քանի որ գյուղի վրա հարձակումը պայմանավորված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությունը: Այդ օրը տևական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը և դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ, ինչը հետագայում հաստատվել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես, Human Rights Watch և Amnesty International կազմակերպությունների կողմից: Ըստ տարբեր տվյալների՝ Մարաղայում սպանվել է 53 – 100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել: Մարաղայում իրականացված հրեշավոր հանցագործությունը հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի և տեղահանությունների շարքում, որոնք նպատակ էին հետապնդում ահաբեկել մարդկանց և զրկել հայրենի հողում ապրելու հնարավորությունից: Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի և էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունն էր, որ ուղի հարթեց Մարաղա գյուղում ադրբեջանական բանակի կողմից ռազմական հանցագործության իրականացման համար: Այդ հանցագործությունների անպատժելիությունը բարենպաստ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի և ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության արմատավորման, այլատյացության, անհանդուրժողականության և ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար: Այդ արատավոր շրջանակը ճեղքելու և հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու նպատակով Մարաղայի կոտորածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները՝ պատժվեն, ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ԿԲ. Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում |