Ս.Ստեպաշինը շատ դժգոհ է ՌԴ-ին փոխանցված հայկական ձեռնարկություններում տիրող իրավիճակից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցավ Հայաստանի ԱԺ Վերահսկիչ պալատի եւ Ռուսաստանի Հաշվիչ պալատի համատեղ կոլեգիան: Ռուսական կողմը ներկայացնում էր Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը, որը կոլեգիայի արդյունքում դժգոհեց Հայաստանի կողմից «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների արտադրական ներուժի օգտագործումից: Նման գնահատականի հետ համաձայնվեց նաեւ նրա հայ գործընկեր Գագիկ Ոսկանյանը: Ըստ Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավարի, ռուսական կապիտալով հինգ հայկական ձեռնարկությունների ներուժի օգտագործումը, անշուշտ, շահավետ է եւ Ռուսաստանի, եւ Հայաստանի համար: Մինչդեռ, նրա խոսքերով, «Մարս» գործարանը գործարկված է իր հզորության ընդամենը 1 տոկոսով: Գործերի նման վիճակը Ստեպաշինը բնութագրել է որպես «խայտառակություն»: Ըստ Ոսկանյանի, երկու տարվա ընթացքում Ռուսաստանը ոչինչ չի արել իրեն փոխանցված ձեռնարկություններում: «Եթե մինչեւ դեկտեմբերի 15-ը իրավիճակը գործարաններում չփոխվի, պալատները համապատասխան զեկույցներ կուղարկեն Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներին եւ կառավարությունների ղեկավարներին»,-զգուշացրել է Ստեպաշինը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---