ՏՄՊՊՀ նախագահը կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական նիստին![]() 15 ապրիլի 2013 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա աշխատանքային այցով այսօր Բելառուս կմեկնի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու ապրիլի 15-ից 17-ը Մինսկում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին: ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստում նախատեսվում է քննարկել առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունները: Նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ մեր երկրում մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքների, ուսումնասիրության փուլում գտնվող վարույթների և մրցակցությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |