ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱՎԵՃ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ 3 փետրվարի 2003 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը բանավեճ է ընթացել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտգործնախարարության դիրքորոշման շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով բրիտանական աղբյուրները, բարոնուհի Քերոլայն Քոկսի բանավեճ անցկացնելու նախաձեռնությունը պաշտպանել է բրիտանահայկական միջխորհրդարանական խումբը: Զրույցի ընթացքում պատմաբանները, քաղաքագետներն ու խորհրդարանի անդամները քննարկել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից Հայոց ցեղասպանության հերքման փաստը: Նշենք, որ սույն պատմական փաստը արդեն ճանաչել են Ուելսի ազգային ժողովը եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |